0 Հետաքրքրող ապրանք

    Toto

    Toto

    Սանտեխնիկա արտադրող "Toto" ընկերությունը առաջատարներից մեկն է Ճապոնիայում և ողջ աշխարհում: Վերջինս առաջարկում է սանտեխնիկայի ամբողջական հավաքածու: Այն է ցնցուղներ, ծորակներ, լոգասենյակի աքսեսուարներ, ջերմապահպանիչներ, օդափոխության (օդամղման) համակարգեր:

    "Toto"- ապրանքանիշ, որն ամենաշատն է սիրվել և ընդունվել Ճապոնիայում: Անուն, որն արտադրանքի բարձր որակն ու ճաշակն է խորհրդանշում, միաձուլելով ֆունկցիոնալությունն ու նրբագեղ դիզայնը:

    Ընկերության ամենամեծ ձեռքբերումներից է հանդիսանում "Neorest" սերիայի զուգարանակոնքերի նորագույն սերիան` "Washlet" նստատեղով:

    "Neorest" սերիայի զուգարանակոնքերը պատին ամրակցվող են, ունեն շատ պարզ միևնույն ժամանակ նրբագեղ տեսք, հարմարավետ են, ունեն բազմաթիվ լրացուցիչ գործառույթներ, ինչպիսիք են լվացման, չորացման, փափուկ ու խուփ փակիչի, տաք նստատեղի ֆունկցիաները: Իսկ ահա ավտոմատ կառավարման վահանակը օգնում է ղեկավարել ու վերահսկել բոլոր գործառույթները:

    Ընկերության հիմնադրման տարեթվից (1917թ) առ այսօր "Toto"-ն աչքի է ընկնում հիգիենայի բնագավառում պարբերաբար փոփոխություններով, նորամուծություններով:

    Շնորհիվ բարձրորակ արտադրանքի և նորագույն տեխնոլոգիաների, այն մեծ համբավ ու պահանջարկ ունի Ճապոնիայում:

    Այսօր, երբ լոգասենյակը համարվում է ոչ միայն լոգանք ընդունելու, այլ հաճույքի և պերճանքի վայր, բոլորը ցանկանում են դարձնել այն բացառիկ և անկրկնելի մի վայր, որում տիրող ջերմ մթնոլորտը կհանգստացնի նյարդերն ու դուրս կբերի ճնշվածությունից; Այստեղ է, որ "Toto"-ն գալիս է Ձեզ օգնության իր բոլորովին նոր, եզակի արտադրանքով, որր գերազանցում է բոլորի ակնկալիքները:

    www.toto.com