0 Հետաքրքրող ապրանք

    R.A.K. Ceramics

    R.A.K. Ceramics

    "R.A.K. Ceramics" ընկերությունը, որը հիմադրվել է Արաբական Միացյալ Էմիրություններում, հանդիսանում է կերամիկա և սանտեխնիկա արտադրող առաջատարներից մեկը աշխարհում: Արտադրության ծավալը միայն Ռաս-Ալ-Խայմահում կազմում է օրեկան 227.000 քմ. կերամիկական սալիկ և 8500 կտոր սանիտարական կերամիկա: Միաժամանակ պատրաստվում է մինչև 100 տեսակ կերամիկական սալիկ և կերամոգրանիտ և ավելի քան 50 տեսակ սանիտարական կերամիկա:

    Բացի Ռաս-Ալ-Խայմահի գործարանից, "R.A.K. Ceramics"-ն ունի գործարաններ նաև Բանգլադեշում, Իրանում, Չինաստանում, Սուդանում և Հնդկաստանում: Ընդհանուր արտադրական ծավալը կազմում է օրեկան 360.000 քմ կերամիկականսալիկ և 11500 կտոր սանտեխնիկա, որը դարձնում է ընկերությունը կերամիկական սալիկ և սանտեխնիկա արտադրող միջազգային առաջատարներից մեկը: "R.A.K. Ceramics" ապրանքանիշն այնքան արագ ճանաչում ձեռք բերեց ողջ աշխարհում, որ այժմ նրա արտադրանքը հասանելի է չորս մայրցամաքների ավելի քան 150 երկրներում, այդ թվում նաև կերամիկական սալիկների նորաձևություն թելադրող Իտալիայում և Իսպանիայում: "R.A.K. Ceramics" ընկերությունը մեծ քանակությամբ վաճառք է իրականացնում նաև Հեռավոր Արևելքում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում և Կանադայում: Ավելի քան հարյուր երկրներում տեղակայված ներկայացուցչությունները ակտիվորեն խթանում են "R.A.K. Ceramics"-ի արտադրանքի առաջխաղացմանը: Մի շարք երկրներում անհատ գործակալները նպաստում են ընկերության մարկետինգային գործունեությանը:

    "R.A.K. Ceramics" ընկերությունն ունի պաշտոնական ներկայացուցիչներ Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Բելգիայում, Ավստրալիայում, Չինաստանում, Հնդկաստանում, Սաուդյան Արաբիայում, Սուդանում, Բանգլադեշում, Իրանում, Վրաստանում, այժմ նաև Հայաստանում:

    www.rakceramics.com