0 Հետաքրքրող ապրանք

    Marazzi

    Marazzi

    Նորագույն տեխնոլոգիաները, իտալական հայտնի ստուդիաների կողմից մշակված յուրահատուկ ոճն ու դիզայնը, բազմամյա փորձը հնարավորութոյւն են տալիս արտադրել բարձր որակի արտադրանք: Որակական բարձր հատկանիշները, գույների ու երանգների անսահման բազմազանությունը, յուրահատուկ, ոչ ստանդատ ձևերով ու տարրերով, կերամիկայի ու սանտեխնիկայի ոճային ճշգրիտ համադրությունը հանդիսանում են Մարացցի Գրուպ-ի նախադրյալը դեռևս 1935թ-ից:

    Ընկերությունն արտադրում է ավելի քան 5500 անուն ապրանքատեսականի, այդ թվում` կերամիկական սալիկներ, կերամոգրանիտ, բնական քարեր, գրանիտ, մարմար, որոնք նախատեսված են կիրառության ամենալայն շրջանակների համար: Ներկայումս, շնորհիվ բարձր տեխնիկական և էսթետիկական հատկանիշների Մարացցի-ի կերամիկական սալիկները կիրառվում են ոչ միայն բնակելի տարածքներում այլ նաև հասարակական վայրերում և խոշոր ճարտարապետական նախագծերի շրջանակներում:

    Տասնամյակներ ի վեր Մարացցի ընկերությունը առաջարկում կերամիկական սալիների կիառման նորանոր շրջանակներ, ապահովելով ճարտարապետներին եզակի բարձր տեխնիկական ցուցանիշներով արտադրանք Մարացցի Թեքնիկա ապրանքանիշով:

    Մարացցի Գրուպ-ը էլ ավելի է ամրապնդել իր դիրքեր միջազգային շուկայում` հիմնադրելով սեփական կոմերցիոն ապրանքանիշները, ինչպիսիք են` Ռագնո-ն, Կերամա Մարացցի-ն (առաջատար արտադրող Ռուսաստանում), Կերեբատի-ն (խոշորագունը Ֆրանսիայում) և Հատրիա-ն (արտադրում է սանիտարական կերամիկա և լոգասենյակի կահույք):

    www.marazzi.it