0 Հետաքրքրող ապրանք

    Knauf

    Knauf

    "Knauf"-ը ընկերության ֆիրմային անվանումն է, որի պաշտոնական գործարքառուն Հայաստանում հանդիսանում է "Lia Ceramics"-ը: Այն համարվում է շինարարական ապրանքների արտադրության և վաճառքի ամենամեծ ցանցը, որն ունի մեծ ներուժ և մասնագիտացված աշխատակիցների հսկայական բանակ, մյուս ընկերություններից առանձնանում է իր նորամուծություններով, խելահեղ ու յուրօրինակ մտքերով ու հարուստ գաղափարներով:

    "Knauf"-ը, մասնագիտանալով իր ոլորտում, արտադրում է շինարարության համար նախատեսված այնպիսի տարատեսակ նյութեր, ինչպիսիք են գիպսաստվարաթղթե ծեփամածիկներ (չոր գիպսե ծեփ), հարդարման նյութեր, որոնք բաղկացած են գիպսով ու այլ պնդացնող նյութերով, մանրաթելերով ամրացված ջրամեկուսիչ, ձայնակլանիչ և ձայնամեկուսիչ նյութեր, որի կիրառման դեպքում չորսուները տեղադրվում են զիգզագաձև, այնպես որ երկու լիստերի միջև եղած տարածությունը լցվում է ապակեբամբակով կամ փրփրապոլիուրեթանով:
    "Knauf" ընկերությունը կարևորում է հաճախորդի նկատմամբ ունեցած իր մոտեցումը և հատուկ ուշադրություն ցուցաբերում նրանցից յուրաքանչյուրին` ներդնելով իր հմտություններն ու փորձը, ժամանակը, գիտելիքները` հաճախորդների կարիքները բացահայտելու և համապատասխան լուծումներ առաջարկելու համար: Այս ամենին գումարվում են կիրառվող նորագույն, առաջատար տեխնոլոգիաները, որոնք էլ ավելի են նպաստում ընկերության զարգացման գործընթացին:

    Ընկերության բազում հաջողությունների գրավականը հանդիսանում է նաև աշխատակիցների կուռ, միասնական և թիմային աշխատանքը: Այն է գիտելիքները և երկարամյա փորձից քաղված դասերը մյուսների հետ կիսելու, արագ և ճիշտ կողմնորոշվելու, լավագույն լուծումներ գտնելու ունակությունը:
    Այսպիսով, "Knauf" ընկերության նպատակն է մատուցել ինչպես սպառողի պահանջներին, այնպես էլ ընդունված նորմերին և ստանդարտներին համապատասխան ծառայություններ և մատակարարել բարձրորակ արտադրանք:

    "Knauf" ընկերությունը անում է հնարավորինս ամեն ինչ` սպառողին բարձր որակ ապահովելու, շարունակաբար կատարելագործվելու և հաջողությունների հասնելու համար:

    www.knauf.com