0 Հետաքրքրող ապրանք

    Kludi

    Kludi

    "KlLUDI" ընկերությունը հիմնադրվել է 1926թ. Մենդենում (Զաուերլենդ) Ֆրանց Շեֆֆերի կողմից: Ընկերությունը զբաղվում է սանտեխնիկայի, ցնցուղների և ծորակների արտադրությամբ և ընդգրկում է շուրջ 1030 աշխատակիցներ ամբողջ աշխարհում: Ներկայումս "KLUDI" -ի ապրաքնատեսականին արտադրվում է 5 եվրոպական գործարաններում: Գերմանիայում տեղակայված երկու գործարաններից բացի, ընկերությունն ունի գործարաններ նաև Լեհաստանում, Հունգարիայում և Ավստրիայում: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Մենդենում: Բոլոր գործարաններում կիրառվող միանգամայն նույն արտադրական ստանդարնտերը երաշխավորում են արտադրանքի բարձր որակն ու հուսալիությունը: "KLUDI"-ի արտադրանքը աչքի է ընկնում ոչ միայն բարձորակ հումքով, այլ նաև մանրազնին մշակմամբ: Այն տարբերվում է յուրահատուկ դիզայնով և տեխնոլոգիական նորարարություններով: Առաջնորդվելով այս սկզբունքով ընկեությունն առաջ է շարժվում, սպառողներին մշտապես առաջարկելով բոլորովին նոր ստանդարտներ, որակյալ և յուրահատուկ ապրանքատեսականի: "KLUDI" ընկերությունը համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի բրենդերի հետ, ինչպիսիք են` "SWAROVSKI"-ն, JOOP!-ն և ESPRIT-ը:

    www.kludi.com