0 Հետաքրքրող ապրանք

    I.S.A. Idrosanitaria

    I.S.A. Idrosanitaria

    "I.S.A. Idrosanitaria" ընկերությունը հիմնադրվել է 1966թ. Սառեցցոյում (Բրեշիա) Լուիջի Արիչիի կողմից: Ընկերությունը զբաղվում է ցնցուղների, ծորակների և աքսեսուարների արտադրությամբ: 1973թ. ընկերությունը տեղափոխվում է Պոնտե Զանանո քաղաք, որտեղ ներկայումս գտնվում է ընկերության գլխավոր գրասենյակը: Այդ ժամանակահատվածում ընտանեկան բիզնեսին է միանում նաև Լուիջիի եղբայր Լուչիանո Արիչին: Սեփական արտադրանքի վաճառքը, որն իրականացվում էր միայն տեղական շուկայում, ընդլայնվում է և իրացվում նաև արտասահմանյան շուկաներում: 1988թ-ին ընկերությունն ամրապնդում է իր դիրքերը և հայտնի դարձնում իր ապրանքանիշը ամբողջ աշխարհում, համալրում ապրանքատեսականին բազմաֆունկցիոնալ ցնցուղների արտդրությամբ` հատուկ ուշադրություն դարձնելով շուկայի նոր պահանջարկին: 2000թ-ին ընկերության արտադրամասը տեղափոխվում է կենտրոնական գրասենյակին կից նոր, ավելի խոշոր և ժամանակակից մասնաշենք: 1997թ-ին "I.S.A. Idrosanitaria" ընկերությանը շնորհվել է UNI EN ISO 9001/2000 վկայական, որպես Իտալիայի առաջատար արտադրող: Իտալական ծագում ունեցող լայն ապրանքատեսականին, բարձր որակն ու հուսալիությունը, յուրահատուկ դիզայնն ու բարձրակարգ սպասարկումը թույլ են տալիս ընկերությանը հնարավորինս բավարարել գնորդների պահանջները: Ընկերության հիմնական նպատակն է գտնել նոր և համարձակ գաղափարներ յուրահատուկ արտադրանք ստեղծելու համար, որը կհամապատասխանի մշտապես նոր պահանջարկ ունեցող շուկայի պահանջներին: Զգացեք ՋՐԻ ՀԱՃՈՒՅՔԸ "I.S.A. Idrosanitaria"-ի հետ:

    www.isaidrosanitaria.it