0 Հետաքրքրող ապրանք

    Hansa

    Hansa

    Գերմանական աշխարհահռչակ “Hansa” ընկերությունը գրավել է միջազգային շուկան յուրահատուկ դիզայն-նախագծերով և նորաոճ ինքնատիպ ցնցուղների իր “Պրեմիում” դասի արտադրանքով:

    Համաձայն "Markt Intern" խմբագրության կողմից սանտեխնիկայի վաճառքով զբաղվող փորձառու մասնագետների հետ կատարված այս տարվա ուսումնասիրության, միաժամանակ համեմատական անցկացնելով Leistungsspiegel "Sanitar-Armaturen" ընկերության հետ, որը մասնագիտացված է սանտեխնիկայի արտադրության ոլորտում, "Hansa"-ն 17-րդ անգամ անընդմեջ հաղթող է ճանաչվել "լավագույն ապրանքանիշ" և "հուսալի առեվտրային գործընկեր" անվանակարգերում:

    Այնպիսի լոգասենյակի հավաքածուներ, ինչպիսիք են` Hansaronda-ն և Hansamix-ը, Գերմանիայում մեծ պահանջարկ ունեցան: Շնորհիվ բազմամյա փորձի, բարձր որակի, մատչելի գների և բարձրակարգ սպասարկման` Hansa-ն համարվեց լավագույնը լավագույններից: Մեր ընկերության ողջ արտադրանքը համապատասխանում է որակի չափանիշներին: "Մենք ունենք բոլոր հիմքերը հպարտանալու տեխնիկական լուծումների և ստեղծագործական դիզայնի հաջող համադրությամբ",-ասել է Hansa Metallwerke AG կոնցեռնի գործադիր տնօրեն Վոլֆրամ Գերինգը :

    www.hansa.com