0 Հետաքրքրող ապրանք

    Geberit

    Geberit

    "Geberit" կոնցեռնը համարվում է սանիտարա-տեխնիկական սարքավորումների համաշխարհային առաջատար: Այն հիմնադրվել է 1874թ-ին: Հիմնադրումից ի վեր ընկերությունն աչքի է ընկել հետաքրքիր նորամուծություններով և նոր տեխնոլոգիաներով: Ներկայումս "Geberit" ընկերությունն ունի առևտրային ներկայացուցչություններ աշխարհի ավելի քան 41 երկրներում: Առևտրային գործունեությունը իրականցվում է հիմնականում Եվրոպական շուկաներում մասնավորապես` Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, Մեծ Բրիտանիայում, Հյուսիսային Ամերիկայում, Չինաստանում և Հարավ-արևելյան Ասիայում: Ընկերությունն իր արտադրանքը արտահանում է Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի շուկաներ, այնպիսի արտադրանք, որը նախատեսված է մասնավորապես այս տարածաշրջանների շուկաների պահանջարկին համապատասխան: Այդ նպատակով կենտրոններ են կառուցվել Շանհայում (Չինաստան) և Չիկագոյում: Ընկերությունն ունի 15 արտադրական ճյուղեր յոթ տարբեր երկրներում: Հիմնական արտադրական ճյուղերը տեղակայված են Շվեյցարիայում, Գերմանիայում և Ավստրիայում:"Geberit" ընկերության լայն ապրանքատեսականին հնարավորություն է տալիս առաջարկել սպառողներին սանիտարական տեխնոլոգիաների նոր և հետաքրքիր լուծումներ: Պատշաճ և հարմարավետ կերպով պատի մեջ տեղադրված էլեմենտները ծառայում են շուրջ տասնամյակներ, շնորհիվ բարձր որակի և հուսալիության:

    www.geberit.de