0 Հետաքրքրող ապրանք

    Dls

    Dls

    DLS տերմինն այսօր չափազանց հայտնի է ինչպես հարթեցման / երեսպատման ոլորտում մասնագիտացված անձանց, այնպես էլ սկսնակ մասնագետների շրջանում: Սալիկների երեսպատման ոլորտում այս համակարգի դերն անգնահատելի է այժմ և այն անփոխարինելի է ինչպես առանձնատների և բնակելի շենքեր, այնպես էլ մեծ շինարարական կառույցների սալիկապատման համար: Շատ մասնագետներ /արհեստավորներ արդեն չեն պատկերացնում սալիկների երեսպատումն առանց DLS-ի: Այս համակարգն այնքան արդյունավետ է, որ դրա օգտագործումը դարձել է որակի երաշխիք սալիկների երեսպատման ոլորտում:":

    DLS համակարգի զարգացման համար զգալի նշանակություն ունեցավ իրենց գնորդների հանդեպ կերամիկական սալիկներ և կերամոգրանիտ արտադրողների և վաճառողների սրտացավ վերաբերմունքը: Վերջիններս իրենց գնորդների պատրաստի ինտերիերն ամբողջական դարձնելու մասին մտահոգվելով` իրենք առաջինն էին առաջարկում տրամադրել երեսպատման ծառայությունը սալիկներ գնելու դեպքում: Այս քայլը նպաստեց ընկերությունների հեղինակության բարձրացմանը և նրանց նկատմամբ վստահության ավելացմանը, քանի որ նրանք ոչ միայն սալիկ էին վաճառում, այլ նաև երաշխավորում էին դրանց հարթ և որակյալ երեսպատման հնարավորությունը: Միևնույն ժամանակ այս ընկերությունները լուծեցին շատ կարևոր մի հարց` կանխելով ապագայում սալիկների սխալ երեսպատումը և այդպիսով իրենց հաճախորդների դարձնելով երջանիկ:"

     

    Սալիկների երեսպատման և համահարթեցման համակարգը շատ պարզ է և դյուրին: Այն անցել է բոլոր հնարավոր փորձությունները, նաև շինհրապարակների չափազանց խիստ պայմաններում:

    DLS սալիկապատման և համահաևթեցման համակարգի կարգախոսն է. “Վստահ և ճշգրիտ”:"