0 Հետաքրքրող ապրանք

    Caparol

    Caparol

    "Caparol"-ի խոշորագույն մասնաճյուղերից մեկը զբաղվում է բարձրորակ ներկերի և լաքերի արտադրությամբ: Աշխատակիցների թիվը ավելի քան 3000-է: Կենտրոնական մասնաճյուղը գտնվում է Հեսենում,մասնավորապես` Օբեր Ռամշթեյթ քաղաքում:

    "Caparol" ապրանքանիշի արտադրանքը մեծ ճանաչում և պահանջարկ ունի շինարարության ոլորտում: Այն ասոցացվում է միմիայն բարձր որակի հետ, հանդիսանում է պրոֆեսիոնալ ներկեր արտադրող միակ առաջատար ընկերությունը Գերմանիայի և Ավստրիայի շուկաներում: Վերջինս տասնամյակներ ի վեր մեծ հաջողություններ ունի նաև Եվրոպական մյուս երկրներում:

    Ի սկզբանե ընկերությունը մասնագիտացել է հանքային արդյունաբերության ոլորտում, այնուհետև` անցում կատարել շինարարական ներկերի արտադրությանը: Նախկինում ներկերը փոշու տեսք ունեին, հանքային բաղադրիչների հիմքով էին, պարունակում էին կիր, կազեին, նատրիումի սիլիկատ:Ընկերությունը ստեղծման օրվանից մինչև օրս եղել է և շարունակում է մնալ առաջին հորիզոնականներում: Որակյալ հումքի, ժամանակակից գերմանական տեխնոլոգիաների, փորձառու մասնագետների, մշտական լաբորատոր վերահսկողության աշխատանքների շնորհիվ ընկերությունն արդյունքում արտադրում է բարձրորակ արտադրանք: Ամենամեծ հաջողությունն ունեցավ ունիվերսալ, ջրային հիմքով "Caparol" ներկը (կազեին,օզոկերիտ,օլեում): Հետագայում որպես հումք յուղաներկի փոխարեն սկսեցին օգտագործել սինթետիկ-դիսպերսիոն խառնուրդ: Սա միայն մեկնարկն էր Գերմանիայում մի շարք մասնագիտացված խանութ-սրահների բացման, որտեղ ներկայացված է բարձրակարգ ներկերի հարուստ տեսականի:

    Ընկերությունը բազմաթիվ հաջողություններ ունեցավ շնորհիվ հարուստ ապրանքատեսականու. ֆասադային ներկեր "Amphibolin", "Muresko", "AmphiSilan", ներկեր ներքին հարդարման աշխատանքների համար` "Malerit", "Indeko-Plus", ինչպես նաև այնպիսի գունանյութեր, ինչպիսիք են` "Alpinacolor"-ն ու "AVA"-ն:

    www.caparol.com