0 Հետաքրքրող ապրանք

    Calflex

    Calflex

    "Calflex" ընկերությունն իր գործունեությունը սկսել է 1985 թվականից: Նրա գործունեության ոլորտը հանդիսանում է ծորակների և հիդրոմերսիչ պարագաների արտադրությունը: Մի քանի տարվա ընթացքում "Calflex"-ը զգալի աճ է ապահովում և վերածվում հզոր ու ճանաչված ընկերության` համաշխարհային շուկայում գրավելով կայուն դիրք: Այն մեծ ճանաչում է ձեռք բերում Իտալիայում, ԱՄՆ-ում, Հեռավոր Արևելքում, Եվրոպայում, Նոր Զելանդիայում: Այն սպառողներին տրամադրում է նորարարական դիզայն ունեցող որակյալ արտադրանք. որակ, որն անփոխարինելի է:

    Ընկերության կատարած մեծածավալ ներդրումների, երկար տարիների աշխատանքի, նորամուծությունների շնորհիվ վերջինիս ծավալած գործունեությունը պսակվում է հաջողությամբ: Ընկերությունն ընդլայնում է իր արտադրական ծավալը` բացելով մի նոր մասնաճյուղ "Galvanica" անվանմամբ, որը զբաղվում է "Calflex" գործարանի արտադրության նիկելապատմամբ, պղնձապատմամբ և քրոմապատմամբ:

    "Calflex"-ի արտադրանքի որակի ապահովումը պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր արտադրված ապրանք գտնվում է խիստ հսկողության տակ արտադրության ընթացքի ցանկացած շրջանում:

    Այսպիսով, շնորհիվ սահմանված խիստ հսկողության, որակի և բարձրակարգ դիզայներների, "Calflex"-ն այսօր հանդիսանում է տեխնոլոգիապես առաջատար ընկերություններից մեկը, որի աշխատակազմը ներդնում է բոլոր ուժերը` պահպանելու համար առաջատարի տիտղոսն ու բավարարելու ամենապահանջկոտ սպառողի հարաճուն պահանջմունքները:

    www.calflex.it