0 Հետաքրքրող ապրանք

    Alcaplast

    Alcaplast

    Alcaplast ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին: Այն սանտեխնիկա արտադրող խոշորագույն ընկերություններից է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում: Այն զբաղվում է ջրի ներհոսքն ու արտահոսքը ապահովող համակարգերի, սիֆոնների, հոսակների, փականների և աքսեսուարների արտադրությամբ, որոնք կօգնեն ձեզ ունենալ հարմարավետ, կատարյալ լոգասենյակ:

    Alcaplast-ի արտադրանքը շուկա է դուրս բերվում միմիայն ամբողջական լաբորատոր հետազոտություն անցնելուց և բավարար արդյունք ցույց տալուց հետո:

    Բարձր որակ և նմանը չունեցող դիզայն նախագիծ - սա է այն գաղափարը, որի վրա հիմնվում է տվյալ ընկերությունը: Այն ունի բազում տարիների փորձ, նպատակն է ուսումնասիրել շուկայում` սանտեխնիկայի ոլորտում, պարբերաբար ի հայտ եկող նոր ապրանքանիշերը` հաշվի առնելով սպառողի պահանջարկը:

    Alcaplast ընկերությունն իր արտադրանքն արտահանում է արտասահմանյան մի շարք երկրներ: Ներկայումս այն առաջատար դիրքեր է գրավում ինչպես Չեխիայի, այնպես էլ Սլովակիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Բալթյան և Արաբական երկրների շուկաներում:

    Ստեղծված արտադրանքը համապատասխանում է ստանդարտներով սահմանված պահանջներին, պարբերաբար ենթարկվում է թեստավորման:

    2001 թվականին ընկերությունը Բռնո քաղաքում կայացած SHK ցուցահանդեսում պարգևատրվում է ոսկե մեդալով:
    2004 թվականին այն էապես գերազանցում է բոլորի ակնկալիքները: Բոլոր նրանք, ովքեր չեն կարող պատկերացնել ժամանակակից լոգասենյակը առանց կախովի զուգարանակոնքի, այժմ կարող են իրականացնել Alcaplast չեխական ապրանքանիշի միջոցով: Այն հնարավորին է դարձնում կախովի զուգարանակոնքի տեղադրումը ոչ միայն նորակառույց, այլև պանելային շենքերում:

    2010 թվականին թե' Չեխիայում և թե' արտասահմանյան մի քանի երկրներում կայացած մրցույթներում Alcaplast-ը ստացել է ոսկե IBF մրցանակը:

    Այսպիսով, Alcaplast-ը եթե ոչ առաջինը, ապա առաջիններից մեկն է սանտեխնիկայի ոլորտում:

    www.alcaplast.cz