0 Հետաքրքրող ապրանք

    Նոր, բացառիկ "Stonevision Grafite" իտալական հավաքածուն

    Նոր, բացառիկ

    Իտալական Marazzi գործարանի արտադրության "Stonevision Grafite" մոդեռն հավաքածուն ունի հարուստ տեսականի - բաղկացած է 7 տեսակ մարմարից և բնական քարերից, որի շնորհիվ ձեր բնակարանի ինտերիերը կունենա ժամանակակից,նրբագեղ դիզայն:

    "Stonevision Grafite" հավաքածուն իրենից ներկայացնում է միշտ կայուն և մնայուն արժեք, որի դեմ նույնիսկ ժամանակն անզորէ: Այն իր մեջ խտացնում է գեղեցկությունն, արդիականությունն ու բարձր որակը: Ճիշտ ընտրված գունային երանգների ևնրբագեղ տեքստուրայի համադրության շնորհիվ է ստեղծվել վերջինիս գեղեցկությունը, որն անորսալի էհավիտենական կայացման մեջ: Այն չի ենթարկվում ժամանակակից տենդենցների և ոճերի ազդեցությանը, որոնք նույնպեսանցողիկ են:

    Առաջատար տեխնոլոգիաների շնորհիվ Marazzi-ն փոխեց կերամիկական սալիկների մասին ունեցած բոլոր պատկերացումները: Նրա առաջարկածը պարզապես սալիկ չէ: Այն առաջարկում է համեմատաբար մեծ չափսերի երեսպատման սալիկներ` ծածկված բարակ շերտով, որոնք բարձր գեղագիտական արժեք ունեն:

    Կերամիկական սալիկների "Stonevision Grafite" հավաքածուն հիանալի միջոց է բնակարանում յուրահատուկ մթնոլորտ ստեղծելու համար: Բավական զգայական, էմոցիոնալ և ինչ-որ առումով անկեղծ երանգները, ճիշտ ընտրված բարձրորակ հումքը, որից պատրաստված են իտալական սալիկները, այս ամենը կպարգևեն ձեզ այդքան սպասված հարմարավետությունն ու ներդաշնակությունը, կտանեն մի նոր, հեքիաթային աշխարհ, ինչի շնորհիվ կստեղծվի նոր հետաքրքրություն կյանքի և արվեստի նկատմամբ:

    Եզակի, մոդեռն "Stonevision Grafite" հավաքածուն Ձեր ընտրությունն է: