0 Հետաքրքրող ապրանք

    Հեղափոխություն սանիտարական կերամիկայի ոլորտում

    Հեղափոխություն սանիտարական կերամիկայի ոլորտում

    Հանրահռչակ "Toto"-ն աչքի է ընկնում իր "Neorest/Le" սերիայի լվացարանների արտադրանքով, որոնք Ձեր լոգասենյակըկդարձնեն ժամանակակից ապրելակերպի օազիս, որտեղ տիրում է հանգստի և լիցքաթափման կատարյալ մթնոլորտ:

    Ողջ տեսականին պատրաստված է բարձրորակ "Luminist" նյութի հիման վրա, որն օժտված է բացառիկ հատկանիշներով:Վերջինս պատրաստված է էպօքսիդային խեժերից, կիսաթափանցիկ է, բավականին ամուր, ցրտա- և ջերմադիմացկուն: Շնորհիվ "Neorest/Le" սերիայի մենք փորձել ենք բացահայտել նոր հորիզոններ:

    Այս սերիայի լվացարաններն ու վաննաները պատրաստված են միմիայն նորագույն տեխնոլոգիաներով և Ձեզ արդեն հայտնի "Luminist" նյութի հիման վրա:

    Լվացարանում տեղադրված "LED" Լամպերը (Light-emitting diode) տալիս են նրան անասելի փայլ, երբ լույս են արձակում`լոգասենյակում ստեղծելով ֆանտաստիկ մթնոլորտ և բարձր տրամադրություն:

    Առանձնահատուկ ուշադրություն է գրավում լվացարանի ծորակը, որը լոգասենյակի իսկական զարդն է շնորհիվ նրբագեղ դիզայնի: Այն դիմացկուն էջերմաստիճանի և ճմշման ցանկացած տատանումների նկատմամբ: Ծորակի առանձնահատկությունը տեղադրված հատուկ կոճակն է, որը մեկ սեղմումով թույլ է տալիս կարգավորել ջրի հոսքն ու ջերմաստիճանը ` փոփոխելով ջրի հոսքի ռեժիմները: Կախված ջերմաստիճանի փոփոխությունից,փոխվում է նաև լվացարանի գունային գամման և ստանում հետաքրքիր երանգներ: