0 Հետաքրքրող ապրանք

    ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԵՐԱՄԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ

    ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԵՐԱՄԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ

    ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԵՐԱՄԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ

    Ճապոնական հանրաճանաչ “TOTO”-ն բացի ինքնակառավարվող, սենսորային, բազմաֆունկցիոնալ զուգարանակոնքերից, մեր խանութ սրահներում ներկայանում է նաև “NeorestLE” սերիայի լվացարաններով, որոնք Ձեր լոգասենյակը կդարձնեն ժամանակակից ապրելակերպի օազիս, որտեղ տիրում է հանգստի և լիցքաթափման կատարյալ մթնոլորտ: 
    Ողջ տեսականին պատրաստված է բարձորակ “Luminist” նյութի հիման վրա, որն օժտված է բացառիկ հատկանիշներով: Վերջինս պատրաստված է էպօքսիդային խեժերից, կիսաթափանցիկ է, բավականին ամուր, ցրտա- և ջերմադիմացկուն: Շնորհիվ “Neoresti/Le” սերիայի մենք փորձել ենք բացահայտել նոր հորիզոններ: Լվացարաններում տեղադրված “LED” լամպերը տալիս են նրան անասելի փայլ, երբ լույս են արձակում՝ լոգասենյակում ստեղծելով ֆանտաստիկ մթնոլորտ և բարձր տրամադրություն: Առանձնահատուկ ուշադրություն է գրավում լվացարանի ծորակը, որը լոգասենյակի իսկական զարդն է շնորհիվ նրբագեղ դիզայնի: Այն դիմացկուն է ջերմաստիճանի և ճնշման ցանկացած տատանումների նկատմամբ: Ծորակի առանձնահատկությունը տեղադրված հատուկ կոճակն է, որը մեկ սեղմուվով թույլ է տալիս կարգավորել ջրի հոսքն ու ջերմաստիճանը՝ փոփոխելով ջրի հոսքի ռեժիմները: Կախված ջերմաստիճանի փոփոխությունից, փոխվում է նաև լվացարանի գունային գամման և ստանում հետաքրքիր երանգներ:

    TotoCollectionInLiaCeramics