0 Հետաքրքրող ապրանք

    Երկու նորաբաց խանութ-սրահ Երեվանում

    Երկու նորաբաց խանութ-սրահ Երեվանում

    2011 թվականը նշանակալի էր ԼԻԱ ԿԵՐԱՄԻՔՍԻ համար: Մարտ ամսին բացվեցին երկու նոր խանութ-սրահներ Կիևյան 1/9 և Անդրանիկի 34/4 հասցեներում: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին առաջատար դիզայներական և շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ: Ընկերության աշխատակիցները ներկայացրեցին ԼԻԱ ԿԵՐԱՄԻՔՍԻ ապրանքատեսականին, ոճային ուղղվածությունը և դրանց կիրառումը շինարարության և ճարտարապետության ոլորտներում: Այցելուներին տրվեցին ԼԻԱ ԿԵՐԱՄԻՔՍԻ ապրանքատեսականու կատալոգներ:

    Խանութ-սրահներում ներկայացված հարմարավետ և գեղեցիկ ինտերիերի լուծումները կօգնեն Ձեզ մտածելու և ստեղծելու Ձեր հարմարավետ անկյունը: Անվճար դիզայն ծառայությունը հնարավորություն կընձեռի Ձեզ նախապես պատկերացում կազմել, թե ինչ տեսք կունենա Ձեր ինտերիերը: Այսպիսով, կատարելով գնումներ ԼԻԱ ԿԵՐԱՄԻՔՍ-ից, դիզայն-նախագիծը կստանաք նվեր:Մենք փորձում ենք լինել հասանելի մեր հաճախորդներին ամենուր: Բարի գալուստ մեր խանութ-սրահներ: