0 Հետաքրքրող ապրանք

    "Metropolitan"- Ձեր երազանքների շքեղ, ինքնատիպ լոգասենյակը

    Եթե դուք ցանկանում եք նոր շունչ և թարմություն հաղորդել ձեր լոգասենյակին կամ ստեղծել նորը, միմիայն ձեր ընտրությունիցկախված կլինի վերջինիս անթերի տեսքը: Լոգասենյակը նորաոճ, կատարյալ դարձնելու համար տարբերակները շատ են:Ինքնատիպ դիզայնը հնարավորություն կտա ձեր լոգասենյակի ինտերիերին ունենալ թե ավանդական և թե ժամանակակիցտեսք:

    R.A.K. Կերամիք-ը աշխարհում առաջատար արտադրողների շարքին է դասվում կերամիկական սալիկների, կերամոգրանիտի,սանտեխնիկայի ոլորտում: Այն սպառողին ներկայանում է լոգասենյակին անհրաժեշտ բոլոր պարագաներով, այդ թվում`լվացարաններ, զուգարանակոնքեր և բիդեներ (ստանդարտ և կախովի):

    R.A.K. Կերամիքս-ի "Metropolitan" -ը մոդեռն հավաքածու է` պատրաստված բարձրորակ հումքից: Հավաքածուն շքեղ է իր պարզությամբ, նրբագեղոճով, որն արդի է բոլոր ժամանակներում: Այն, իրավամբ, արվեստի գլուխգործոց է:

    "Metropolitan" լվացարանը (բարձրությունը կազմում է 52սմ) ծորակով է, լինում է ոտքով և կիսաոտք: "Metropolitan" զուգարանակոնքը փափուկ նստատեղով է:

    Հավաքածուն ամբողջական և կատարյալ կարող եք դարձնել փայլուն կերամիկական սալիկների օգնությամբ, որից հետո միայն դուք կունենաք ձեր երազանքների շքեղ, ինքնատիպ լոգասենյակը: