0 Հետաքրքրող ապրանք

    Լիա Կերամիքսը Իտալիայում

    Լիա Կերամիքսը Իտալիայում

    Լիա Կերամիքս-ի ներկայացուցիչները վերադարձան Cersaie ամենամյա միջազգային ցուցահանդեսից:

    Արդեն 30 տարի է, Cersaie-ին հանդիսանում է ամենամեծ առեւտրային ցուցահանդեսը աշխարհում: Մասնագետները Cersaie-ին անվանում են կերամիկական նորաձևության բացառիկ շաբաթ: Ինչպես նախորդ տարիներին այս տարի ևս Cersaieցուցահանդեսը անցկացվում էր Իտալական Բոլոնյա քաղաքի Piazza Constituzione կենտրոնում:

    Հոբելյանական ցուցահանդեսին մասնակցում էին կերամիկական սալիկներ արտադրող ավելի քան 900 ընկերություններ աշխարհի 33 երկրներից, այդ թվում, Լիա - Կ Գրուպ - ի մշտական ​​գործընկերներ` Marazzi Group-ը, Roberto Cavalli Home-ը, ինչպես նաև սանտեխնիկա և այլ շինարարական ապրանքներ արտադրող մի շարք ընկերություններ:

    Cersaie-ն մի վայր է, որտեղ ոլորտի առաջատար փորձագետները հնարավորություն ունեն կիսել իրենց փորձը եւ ծանոթացնել ցուցահանդեսի այցելուներին իրենց վերջին դիզայներական լուծումները: Բացի կերամիկական սալիկներից ցուցահանդեսին ներկայացված էին նաև սանտեխնիկա, լոգարանի կահույք, ծորակներ, ցնցուղներ, լոգախցիկներ, լոգնոցներ, լողավազաններ, սաունաներ և այլ շինարարկան ապրանքներ:

    Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվել էին սեմինարներ, հանդիպումներ դիզայներական արվեստի անվանի ներկայացուցիչների հետ: Առանձնակի հետաքրքրություն արժանացավ Citta della Posa (Սալիկների երեսպատման դպրոց) բաժինը` նվիրված կերամիկական սալիկների երեսպատման տեխնոլոգիաներին և նյութերին: Մասնակցում էին նաև իտալական մի քանի մասնագիտացված դպրոցներ, ինչպես նաեւ կերամիկական սալիկների երեսպատման աշխարհի առաջնության հաղթող ճանաչված Թոմաս Գուգգերը:

    Cersaie2012 ցուցահանդեսին ներկայացված ապրանքները շուտով հասանելի կլինեն հայ գնորդին Լիա Կերամիքս" խանութների ցանցում: