0 Հետաքրքրող ապրանք

    Հրավեր Գերմանիա աշխարհահռչակ Hansa ապրանքանիշից

    Հրավեր Գերմանիա աշխարհահռչակ Hansa ապրանքանիշից

    2012թ-ի օգոստոսին Լիա-Կ Գրուպ ՍՊ ընկերության գործընկեր` գերմանական Hansa ընկերությունը, կազմակերպել էր այց Գերմանիա, Շտուտգարտ քաղաք: Այցին մասնակցում էին Hansa ընկերության բոլոր գործընկերները աշխարհի տարբեր երկրներից, որոնք ներկայացնում են Hansaապրանքանիշը իրենց երկրում: Այցի շրջանակներում նախատեսված էր այցելություն ընկերության գրասենյակ, ցուցասրահ և գործարան, ինչը հնարավորություն տվեց բոլոր մասնակիցներին ավելի մանրամասն ծանոթանալ արտադրանքին և նրա առավելություններին: Արդյունքում մենք ևս մեկ անգամ համոզվեցինք Hansa ապրանքանիշի չափազանց որակյալ և մյուս արտադրողների նկատմամաբ մի շարք առավելություններ ունենալու փաստին: 1911թ-ից ներկա լինելով համաշխարհային շուկայում, ստանալով բազմաթիվ պատվոգրեր և մրցանակներ, այս տարի ընկերությունը նույնպես ձեռնունայն չմնաց. Hansaընկերությունը իր արտադրանքով ճանաչվեց 2012թ. որակի առաջատար: