0 Հետաքրքրող ապրանք

    "Grandehome" հիդրոմերսիչ լոգնոցների տեսականին՝ նրբագեղ, մինիմալիստական ոճով

    Ամեն օր մի յուրօրինակ դիզայն է ծնվում, ամեն օր նոր գաղափար է իրագործվում: Նորարական հետաքրքիր դիզայնով "Grandehome" լոգնոցները նախատեսված են հատուկ նրանց համար ովքեր սիրում են բնությունը: Դրանք ծրագրավորված են աշխատելու ջրվեժի էֆեկտով, գունային բազմազանությունը թույլ է տալիս կիրառել գունային թերապիա, ի վերջո պատրաստված են կաղնու փայտից, որի շնորհիվ կարծես բնության գրկում լինես։ Լոգնոցները հիդրոմերսմամբ են որը կօգնի ձեզ հանգստանալ, և դուք կձուլվեք բնության հավերժությանը:

    "Grandehome"-ի այս տեսականու լոգնոցներն ունեն ջերմակարգավորիչ համակարգ, հեռակառավարման վահանակ` գունավոր էկրանով: Կատարյալ, շլացուցիչ տեսք ունեցող դիզայներական մտքի այս գլուխգործոցը ստեղծվել է եվրոպական հանրահռչակ դիզայներների կողմից:

    Հիդրոմերսիչ լոգնոցների հարթ, ընդարձակ մակերևույթը մանրիկ քարերի ու առատորեն հոսող ջրի հետ գեղեցիկ հակադրություն է կազմում:

    "Grandehome"-Լցրե'ք ձեր լոգասենյակը անտառային թարմությամբ: