0 Հետաքրքրող ապրանք

    Մեր մասին

    Լիա Կերամիքս խանութ-սրահների ցանցը հիմնադրվել է Հայաստանում` 2010թ-ին: Այն կերամիկական սալիկների և կերամոգրանիտի, սանտեխնիկայի և աքսեսուարների ներկրմամբ և վաճառքով զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկն է Հայաստանում:

    Մեր տեսականին բոլոր նախասիրությունների համար է` ամենաակտիվ ու տաք գույներից մինչև ամենապասիվ ու սառը, դասականից մինչև ավանգարդ, ստանդարտ, ընդունված ձևերից ու գույներից դուրս գտնվող յուրահատուկ էսթետիկա` հասանելի բոլորին և ընտրյալներին:

    Լիա ԿերամիքսՆ ապահովում է անհատական մոտեցում յուրաքանչյուր գնորդին. սպասարկման բարձր որակ, մատչելի գներ, արագ և անվճար առաքում: Գործում է նաև ճկուն զեղչային համակարգ: Մեր հմուտ և փորձառու մասնագետները կօգնեն ձեզ կատարել ճիշտ ընտրություն:

    Լիա Կերամիքս ընկերությունը համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք կերամիկա արտադրող ընկերությունների հետ: Ընկերությունն առաջարկում է նաև դիզայներական լուծումներ հանրահայտ օտելյեներից:

    Լիա Կերամիքս խանութ-սրահների ցանցը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել աշխարհահռչակ բրենդերի ապրանքանիշերը անմիջապես արտադրողից: